Home Page

Jahresplan 01.01.2021 – 31.12.2021

Terminplan der Veranstaltungen

Kontakt

Adresse:

Allensteinerstr. 5
50735 Köln-Niehl
Tel. 0221/ 32 01 89 50
Fax: 0221/ 712 62 67
Info.: 0221/712 62 23
E-mail: armenischegemeindekoeln@gmail.com

Gemeindepfarrer
Vahridsch Baghdasaryan
Mobil: 0173 999 37 20
E-mail: pfr.vahridsch@gmail.com

ACHTUNG!!!!

DIE TERMINVERGABE FÜR DIE KIRCHLICHEN TRAUUNGEN, TAUFEN und BEERDIGUNGEN erfolgt durch die KANZLEI DER DIÖZESE.
Bitte wendet Euch an die KANZLEI der DIÖZESE:

Herrn Diakon SAYAD BOYACIAN, Tel.: 0221-7126223,
Bürozeiten: Montag – Freitag 10-13 und 14-17 Uhr

E-Mail: info@dakd.de

SILVESTERGALA KÖLN


SILVESTERGALA 2019/2020

Առաջնորդ Սրբազան Հայրը վերադարձաւ Գերմանիա
Der Primas ist zurück in Deutschland

Գերմանիոյ Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբէ Եպիսկոպոս Իսախանեանը 20 Մայիս, երկուշաբթի երեկոյեան վերադարձաւ իր առաջնորդական աթոռը եւ Հրաշափառի արարողութեամբ դիմաւորուեցաւ Սբ. Սահակ –Սբ. Մեսրոպ Առաջնորդանիստ Մայր եկեղեցւոյ մէջ:

Der Primas der Diözese der Armenischen Kirche in Deutschland, S.E. Bischof Isakhanyan, kehrte am 20. Mai aus Armenien zurück nach Köln und wurde in der St. Sahak-St. Mesrop Diözesankirche mit der Begrüßungszeremonie „Hraschapar“ feierlich willkommen geheißen.

Հրաշափառի արարողութեան ներկայ գտնուեցան Թեմի նախկին Առաջնորդ Գերշ. Տ. Գարեգին Եպս. Պեքճեանը, Տէր Վահրիճ եւ Տէր Արմէն քահանայ հայրերը, Մայր եկեղեցւոյ սարկաւագաց եւ դպրաց դասը, Թեմական Խորհուրդի եւ Քէօլնի Հայ Համայնքի Վարչութեան անդամներ եւ բազմաթիւ համայնքայիններ: Երգեցողութիւնը կատարեց «Կոմիտաս» Երգչախումբը Անոյշ Նազարեանի ղեկավարութեամբ:

An der Zeremonie waren anwesend Altprimas Erzbischof Bekdjian, Pfarrer Vahridsch und Pfarrer Armen, Diakone und Messdiener der Diözesankirche, Mitglieder des Diözesanbeirates, des Kölner Gemeindevorstandes sowie zahlreiche Gemeindemitglieder. Den Gottesdienst begleitete der „Komitas“ Chor der kölner gemeinde unter der Leitung von Anush Haghnazaryan.

Արարողութեան ընթացքին Առաջնորդ Սրբազանին թեմի հոգեւորականներու եւ համայնքի անունով բարի գալուստ մաղթեց Քէօլնի Հայ Համայնքի Հոգեւոր Հովիւ Տէր Վահրիճը, շնորհաւորելով Սրբազան Հօր եպիսկոպոսական օծման ու ձեռնադրութեան առթիւ՝ որդիաբար յայցելով Աստուծոյ անսպար օրհնութիւնը իր եպիսկոպոսական առաքելութեան մէջ: Այս առթիւ ողջունի խօսքով հանդէս եկաւ նաեւ Թեմական Խորհուրդի ատենապետ տիար Սերովբէ Օտապաշեանը:

Im Namen der Geistlichen der Diözese sowie der Gemeindemitglieder begrüßte Pfarrer Vahridsch Bischof Serovpe, beglückwünschte ihn zu seiner bischofsweihe und wünschte ihm Gottes reichen Segen in seinem bischöflichen Dienst. Auch der Vorsitzende des Diözesanbeirates, Serope Odabasyan, hieß den neugeweihten Bischof willkommen und wünschte ihm alles Gute in seiner neuen und verantwortungsvollen Mission.

Ապա Սերովբէ Սրբազան իր սրտի խօսքն ուղղեց ներկայ համայնքայիններուն ըսելով՝
«Մայիս 12-ի Կարմիր կիրակին այն օրն էր, որ Աստուծոյ կամքով արժանացայ եպիսկոպոսական ձեռանդրութեան եւ օծման: Իսկ երէկ ալ Էջմիածնայ Սբ. Գայանէ վանքին մէջ մատուցեցի եպիսկոպոսական իմ անդրանիկ ուխտի Պատարագը եւ ահա այսօր կը վերադառնամ իմ պաշտօնատեղին` Քէօլն եւ առաջին իսկ առիթով ահաւասիկ «Հրաշափառ»-ով զիս կը դիմաւորէք «Սբ. Սահակ-Մեսրոպ» առաջնորդանիստ եկեղեցւոյ մէջ: Իմ գնահատանքն ու օրհնութիւնը արարողութիւնը կազմակերպողներուն եւ բոլոր դիմաւորողներուն:

Եպիսկոպոսութիւնը առաքելութիւն է։ Առաքելութիւն է, քանզի եպիսկոպոսը կը կոչուի առաքելական յաջորդականութեամբ ըլլալ Քրիստոսի առաքելութեան շարունակողը եւ Կենաց Խօսքին քարոզիչը։

Եպիսկոպոսութիւնը ծառայութիւն է։ Ծառայութիւն է, քանզի կը կոչուի ըլլալ լծակից ու ծառայակից մեր Տէր ու Փրկչին Յիսուսի Քրիստոսի, Թադէոս ու Բարդուղիմեոս Հայաստանեայց սրբազան առաքեալներու եւ մեր հաւատքին հայր Սբ. Գրիգոր Լուսաւորչի առաքելաշաւիղ յաջորդին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ մեր սիրելի եպիսկոպոս եղբայրներու։

Եպիսկոպոսութիւնը մեծ պատասխանատւութիւն մըն է։ Մեծ պատասխանատւութիւն է, քանզի եպիսկոպոսի ուսերուն կը դրուի բեռ մը, որ ոչ միայն „քաղցր է ու փոքրոգի“, այլ նաեւ պարտաւորեցնող՝ թէ ինչ մեծագոյն ժառանգութեան կրողներն ենք մենք։ Ձեռնադրութեան նախորդող օրը, երբ օծակից եղբայներուս հետ ծունկի էինք եկած Մայր Տաճարի Իջման Սբ. Սեղանի առջեւ` վերանորոգելու մեր ուխտը եւ ընթերցելու եւ ստորագրելու մեր ուխտագիրը, պահ մը սարսուռ անցաւ մարմինովս եւ պատկերացուցի, թէ ի՜նչ մեծեր ու եռամեծար սուրբեր են խոնարհած տերունակոխ այդ սուրբ վայրին, եւ թէ ինչ մեծ պատասխանատւութիւն կը դրուի մեր ուսերուն՝ հաւատարիմ մնալ այդ ժառանգութեան եւ մաքրութեամբ փոխանցել այն։ Յիշեցի Վազգէն Վեհափառի յայտնի խօսքը. «ԶԱստուած փնտռելու ճամփին ես գտայ Սբ. Էջմիածինը եւ խոնարհուեցի ճակատագրիս առջեւ»։ Ասկէ երեսուներկու տարիներ առաջ ես ալ գտայ այդ ճամփան եւ քահանայական ձեռնադրութեամբ եւ սրբալոյս միւռոնի օծմամբ խոնարհուեցի Աստուծոյ կամքին առջեւ եւ դարձայ Տիրոջ անդաստանին մէկ մշակը: Եւ ահա այսօր եպիսկոպոսական աւելի բարձր ու պատասխանատու հանգամանքով կը շարունակեմ իմ ծառայութիւնս Տիրոջ անդաստանին մէջ: Սբ. Էջմիածնայ Իջման Սբ. Սեղանին առջեւ խոնարհուելէ եւ ուխտս վերանորոգելէ ետք, յաջորդ օրն իսկ ԹԽ-ի եւ Քէօլնի Համայնքի Վարչութեան անձերու հետ ուխտի գացինք Օշականի Սբ. Մեսրոպ Մաշտոց Եկեղեցի` այս անգամ խոնարհելու հայոց եռամեծար այբուբենաստեղծ սուրբի` Մեսրոպ Մաշտոցի դամբարանին եւ այնտեղ եւս վերանորոգելու իմ ուխտը: Եւ ասիկա նոյնպէս նուիրական պարտականութիւն էր ինծի համար, քանզի ամէն հայ հոգեւորական` անկախ իր ունեցած դիրքէն եւ աստիճանէն, հաւասարապէս ծառայ է եւ սպասաւոր Յիսուսի Քրիստոսի, բայց եւ մշակ է իր ժողովուրդի եւ անոր լեզուի ու մշակոյթի: Եւ այս զոյգ առաքելութեամբ ալ ես ճամփայ կ’ելլեմ իմ առաջնորդութեանս մէջ եւ կը հրաւիրեմ միասին գործակցութեան եւ ծառայութեան` ի փառս Աստուծոյ եւ ի ծառայութիւն մերազն ժողովրդի:

Տէր Յիսուս կ’ըսէ. «Աստուծոյ արքայութիւնը նման է մանանեխի հատիկին, որը երբ կը սերմանւուի հողին մէջ, աւելի փոքր է, քան երկրի վրայի բոլոր սերմերը. իսկ երբ սերմանուի, կը բուսնի եւ աւելի մեծ կ‘ըլլայ, քան ամէն տունկ, եւ կ’արձակէ մեծ ճիւղեր՝ այնքան, որ երկնքի թռչունները անոր հովանիին տակ կրնան բնակիլ» (Մրկ. Դ 31-32)

Եկէք, միասին ցանենք մանանեխի այդ փոքրիկ հատիկը եւ ներդաշնակ գործակցութեամբ հոգ տանինք, որ այն աճի եւ արդիւնաւորուի: Եւ այն ժամանակ վստահ կրնանք ըլլալ, որ Տէրը միշտ եւ հանապազ պիտի օրհնէ մեզի: Ամէն:»

Գերմանիայի հայոց թեմի առաջնորդը մատուցեց
եպիսկոպոսական ուխտի իր Պատարագը

Մայիսի 19-ին` Սուրբ Խաչի երևման տոնի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում եպիսկոպոսական ուխտի իր անդրանիկ Պատարագը մատուցեց մայիսի 12-ին եպիսկոպոսական ձեռնադրության ու օծման արժանացած Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը:
Սրբազան արարողության ընթացքում Սերովբե Սրբազանը անդրադարձ կատարեց տոնի հաստատմանը և Տիրոջ սուրբ նշանի խորհրդին:

«Եթե բառացի իմաստով այսօր խաչ ենք վերցնում մեր ուսերին, պետք չէ մոռանանք, որ կա նաև հոգևոր խաչը, որ քրիստոնյայի համար առաջին հերթին իր քրիստոնեական հավատքից բխող ճշմարտությունն է, որ մենք պետք է առնենք մեր ուսերին և ապրենք ճիշտ ու ուղիղ, մեր կենսակերպը դարձնենք հայելին մեր քրիստոնեական հավատքի՝ թե՛ իբրև անհատ, թե՛ իբրև հասարակություն», – նշեց Սրբազանն իր քարոզում` հաստատելով, թե որևէ մեկը չի կարող պնդել, թե ինքը քրիստոնյա է, սիրում է Աստծուն, սակայն չարություն և ատելություն է սերմանում, ճշմարտության ու արդարության վեհագույն գաղափարները շահարկում:
«Տարվա մեջ մեր Եկեղեցին խաչին չորս օրեր է նվիրել ու իր հավատացյալներին, մանավանդ այդ օրերին, ինչպես օրինակ այսօր, երբ մենք նշում ենք Սուրբ Խաչի երևման տոնը, հրավիրում է ակնածանքով խոնարհվելու խաչի և Խաչյալի առջև և անդրադարձ կատարելու, թե ի՛նչ է խաչը մեզ համար: Ունի՞ նա մեզ համար ինչ-որ նշանակություն, թե՞ մի գեղեցիկ զարդ է և կամ առավելագույնը` անվանապես մեր քրիստոնյա կոչվելու արտաքին ցուցադրության միջոց: Եվ այս հարցի պատասխանը յուրաքանչյուրս պետք է փնտրի իր համար: …Այդ պատասխանը պետք է լինի ոչ թե մեր շուրթերին, այլ այն թաքնված է մեր սրտում և երևում է մեր ապրած կյանքի ու կենսակերպի մեջ, մարդկանց նկատմամբ մեր ունեցած կեցվածքի ու վերաբերմունքի մեջ»,- ասաց պատարագիչ Սրբազանը:
Սերովբե եպիսկոպոսն ընդգծեց, որ օրն իր համար նվիրական է, քանի որ մատուցում է եպիսկոպոսական ուխտի իր անդրանիկ Սուրբ Պատարագը: Այս առիթով նա իր սերն ու հավատարմությունը հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ապա, դիմելով հոգևորականաց դասին ու ներկա հավատավոր ժողովրդին, խնդրեց մշտապես հիշել նաև իրեն իրենց աղոթքներում:

Այսու մեծ ուրախութեամբ կը ծանուցանենք, որ Գերմանիոյ Հայոց Առաջնորդ, նորաօծ Գերաշնորհ Տ. Սերովբէ Եպս. Իսախանեան, 20 Մայիս 2019, Երկուշաբթի օրը պիտի վերադառնայ Քէօլն, իր առաջնորդական աթոռը:

Սիրով կը հրաւիրենք բոլոր մեր համայնքայինները Առաջնորդ Սրբազան Հօր դիմաւորման նուիրուած Հրաշափառի Արարողութեան, որ տեղի պիտի ունենայ նոյն օրը երեկոյեան, ժամը 19-ին, Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ Առաջնորդանիստ Մայր Եկեղեցւոյ մէջ:

Mit großer Freude geben wir bekannt, dass der in St. Etschmiadzin zum Bischof geweihte Primas der Diözese der Armenischen Kirche in Deutschland, S.E. Bischof Serovpe Isakhanyan, am Montag, 20. Mai 2019 nach Köln, zu seinem Bischofssitz, zurück kehren wird.

Wir laden unsere Gemeinschaft ein, unseren Bischof am Abend desselben Tages, um 19 Uhr, in der St. Sahak-St. Mesrop Diözesankirche in Köln mit der Begrüßungszeremonie „Hraschapar“ willkommen zu heißen und seinen bischöflichen Segen zu empfangen.


Ամենայն Հայոց Կաթողիկոսը

hանդիպում ունեցաւ Գերմանիայի Հայոց թեմի ուխտաւորների հետ

Katholikos Aller Armenier empfing die Pilger aus der Armenischen Diözese in Deutschland

Մայիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում ունեցաւ Գերմանիայի Հայոց թեմի քառասունհինգ ուխտաւորների հետ, որոնք Սուրբ Էջմիածին էին ժամանել իրենց առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրութեան եւ օծման առիթով:
Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբէ եպիսկոպոս Իսախանեանը, շնորհակալութիւն յայտնելով Հայոց Հովուապետին իր հայրական հոգեւոր խնամքի եւ ուշադրութեան համար, Նորին Սրբութեանը ներկայացրեց Գերմանիայի շուրջ տասը հայկական համայնքներից եկած ուխտաւոր հայորդիներին` հայցելով Հայոց Հօր օրհնութիւնը:

Am 12 Mai empfing der Oberste Patriarch und Katholikos Aller Armenier Karekin II. die 45 armenischen Pilger aus Deutschland, die zur Bischofsweihe des Primas der Armenischen Kirche in Deutschland nach Armenien gereist waren. Der Primas, Bischof Serovpe Isakhanyan, bedankte sich bei Seiner Heiligkeit für seine väterliche Fürsorge und Aufmerksamkeit. Er stellte die aus rund Armenischen Gemeinden in Deutschland angereisten Pilger vor und bat den Katholikos um seinen Segen für die Pilger.

Իր հայրական օրհնութիւնը բաշխելով ուխտաւորներին` Վեհափառ Հայրապետն ուրախութիւն յայտնեց թեմակալ առաջնորդի ձեռնադրութեան եւ օծման արարողութիւններին նրանց ներկայութեան կապակցութեամբ` հաստատելով, որ Գերմանիայի Հայոց թեմն ու հայկական համայնքները շնորհիւ հայորդեաց զօրաւոր հաւատքի աւելի են զօրանում եւ ամրապնդւում:

Seine Heiligkeit segnete die Pilger und bekundete seine Freude, dass sie ihren Primas zu seiner Bischofsweihe nach Armenien begleitet haben.

Գոհունակութեամբ նշելով, որ թեմն ի դէմս նորաօծ Սերովբէ Սրբազանի ունեցաւ իր եպիսկոպոս առաջնորդը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը յորդորեց հայորդիներին զօրավիգ լինել առաջնորդ Սրբազանին, նուիրումով եւ սիրով աջակցել նրան իր առաքելութեան բարեյաջող իրականացման համար ի խնդիր համայնքի եւ թեմի բարեզարդման ու բարգաւաճման:

Der Katholikos sprach seine Freude darüber aus, dass die Armenische Diözese in Deutschland nun wieder einen Bischof hat und appellierte an die Armenische Gemeinschaft in Deutschland, dem Primas unterstützend zur Seite zu stehen und ihm behilflich zu sein bei der Verwirklichung seiner geistlichen Mission.

Վերջում Նորին Սրբութիւնն ուխտաւորներին մաղթեց մշտապէս զօրանալ իրենց սրբազան հաւատքի մէջ եւ Սուրբ Էջմիածնի մշտամնայ օրհնութեամբ արդիւնաւորել իրենց կեանքը:

Zum Schluss wünschte der Katholikos den Pilgern, dass sie standfest bleiben im Glauben mit dem immerwährenden Segen aus St. Etschmiadzin.

Մայր Աթոռի Տեղեկատուական Համակարգ

Առաջնորդ Հայր Սուրբը մեկնեցաւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Այսօր երեկոյեան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին մեկնեցաւ Գերմանիոյ Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ Հոգեշնորհ Տ. Սերովբէ Վարդապետ Իսախանեանը: Հայր Սուրբը, ինչպէս նաեւ Կեդրոնական Եւրոպայի Հայրապետական Պատուիրակ Հոգեշնորհ Տ. Տիրան Վարդապետ Պետրոսեանը եւ Միացեալ Նահանգներու Արեւելեան Թեմի Առաջնորդ Հոգեշնորհ Տ. Դանիէլ Վարդապետ Ֆընտըքեանը 12 Մայիս Կիրակի օրը, Ամենայն Հայոց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի ձեռամբ Եպիսկոպոս պիտի ձեռնադրուին: Առաջնորդ Սերովբէ Սրբազան Գերմանիա պիտի վերադառնայ 20 Մայիս երկուշաբթի օրը եւ ժամը 19-ին Հրաշափառի արարողութեամբ պիտի դիմաւորուի Քէօլնի Սբ. Սահակ-Սբ. Մեսրոպ Առաջնորդանիստ Մայր Եկեղեցւոյ մէջ:

Հայր Սուրբին եպիսկոպոսական ձեռնադրութեան եւ օծման ներկայ գտնուելու նպատակով Հայաստան կը մեկնին Թեմի նախկին Առաջնորդ Գերշ. Տ. Գարեգին Արքեպս. Պեքճեան, Թեմական Խորհուրդի ատենապետն ու փոխատենապետը, շարք մը համայնքներու վարչութիւններու ատենապետներ կամ ներկայացուցիչներ, Տ. Վահրիճ, Տ. Գնել եւ Տ. Տիրատուր քահանայ հայրերը եւ շուրջ 40 ուխտաւոր համայնքայիններ:

Գերմանիոյ մեր գաղութայիններուն սիրով կը հրաւիրենք աղօթելու Թեմակալ Առաջնորդին բարօրութեան եւ արեւշատութեան, ինչպէս նաեւ առաքելահաստատ մեր Սուրբ Եկեղեցւոյ պայծառութեան եւ անսասանութեան համար:

Դիւան Առաջնորդարանի

***

Der Primas reist nach St. Etschmiadzin

Heute Abend reist der Primas der Armenischen Kirche in Deutschland, H.H. Serovpé Vartabed Isakhanyan, nach St. Etschmiadzin. Vater Serovpe wird, wie auch der Patriarchaldelegat im Zentraleuropa H.H. Diran Vartabed Petrosyan und der Primas der Ost-Diözese der Armenischen Kirche in den Vereinigten Staaten H.H. Taniel Vartabed Findikyan, am kommenden Sonntag, 12 Mai 2019, durch den Obersten Patriarchen und Katholikos Aller Armenier, Seine Heiligkeit Karekin II. zum Bischof geweiht.

Bischof Serovpé wird am Montag, 20. Mai 2019 nach Deutschland zurückkehren und mit einer Begrüßungszeremonie „Hraschapar“ um 19 Uhr in der St. Sahak-Mesrop Diözesankirche in köln willkommen geheißen.

Um an der Bischofsweihe des Primas teilzunehmen reisen Altprimas Erzbischof Karekin Bekdjian, der weltliche Vorsitzende des Diözesanbeirates sowie sein Stellvertreter, Vorsitzenden sowie Vertreter mehrerer Gemeinden, die Geistlichen Pfarrer Vahridsch, Pfarrer Gnel und Pfarrer Diradur sowie rund 40 Pilger aus den armenischen Gemeinden nach Armenien.

Wir laden alle ein, für die Gesundheit und Wohlergehen unseres geliebten Primas sowie für das Gedeihen und die Unerschütterlichkeit unserer apostolischen heiligen Kirche zu beten.

Kanzlei der Diözese

Hallo Zusammen??,

im Namen des ASC Akhtamar laden wir Euch herzlichst zu einem gemeinsamen Grillfest am 01.05.2019 (Maifeiertag) um 14:00 Uhr in unserer armenischen Gemeinde Köln Niehl ein. Wir freuen uns bei hoffentlich tollem Wetter auf einen schönen Nachmittag mit Euch und auf interessante Gespräche.

Liebe Grüße

????Euer ASC????

??
Wir wünschen euch allen einen schönen und erholsamen Maifeiertag!
??

Euer Vorstand

Das Programm am Sonntag für unsere Jugend:

15.00 bis 16.00 Uhr Tanzunterricht mit Sevak Avagian (jeden Sonntag)

16.15 bis 17.15 Uhr Sprachunterricht (Armenisch) mit Hayr Serovpé Isakhanyan (nur an den Badaraktagen, d.h. jede 2. und 4. Woche im Monat!)

Adresse:
Armenische Gemeinde Köln e.V.
Allensteiner Str. 5
50735 Köln-Niehl

Wir freuen uns auf euch und hoffen auf ein zahlreiches Erscheinen !!!
Lasst uns unsere armenische Kultur mit gemeinsamen Tanz und Sprachunterricht näher kennen und lieben lernen!!!

Liebe Grüße

Euer Vorstand & Jugendausschuss

Rundschreiben Nr.3/2018
Շրջաբերական հմր. 3/2018

Einladung

Liebe Mitglieder, liebe Freunde,

am Sonntag, 13.Mai 2018

feiern wir in unserer Gemeinde

MUTTERTAG

mit einem reichhaltigen Kuchenbüffet, Auftritt des

ARMASCH KINDERCHORES/kleines Theaterstück

und der Nominierung der Mutter des JAHREs 2018.

Ihr seid alle herzlich eingeladen , um diesen wunderschönen Tag mit uns gemeinsam zu feiern.

BEGINN um 14:00 h nach dem Gottesdienst

Der Vorstand

Minu Nikpay

EINLADUNG GRILLFEST AM 10. Mai 2018

CHRISTI HIMMERLFAHRT/HAMPARZUM/VATERTAG

Liebe Mitglieder, Freunde und Unterstützer

Wir empfehlen Ihrer Aufmerksamkeit folgende Veranstaltungen in unserer Gemeinde in dieser Woche:

EINLADUNG LICHTBILDERVORTRAG AM 08. Mai 2018

Liebe Mitglieder,

wir empfehlen die folgenden 2 Veranstaltungen Ihrer Aufmerksamkeit.

Die Einzelheiten bitte den Einladungen entnehmen.

vartan-Bild

Harmonie-Bild

Harmonie-Bild

Harmonie-Bild

Harmonie-Bild

Liebe Mitglieder, liebe Freunde, liebe Unterstützer,

ACHTUNG TERMINVERÄNDERUNG ….. ACHTUNG TERMINVERÄNDERUNG!

DIE KREUZSTEINWEIHE wird nicht wie angekündigt am 28. Oktober 2017 stattfinden, SONDERN DER NEUE TERMIN HIERFÜR IST JETZT AUF DEN SAMSTAG, den 18. November 2017 FESTGELEGT WORDEN. Die Verschiebung erfolgt wegen gegebenen technischen und terminlichen GRÜNDEN. Wir entschuldigen uns hierfür und hoffen auf Euer Verständnis. Alle weiteren Einzelheiten entnehmen Sie bitte, der beigefügten Einladung.

Harmonie-Bild

Harmonie-Bild

Harmonie-Bild

Harmonie-Bild


Harmonie-Bild